ՄԱՆԻԼԱ, ՖԻԼԻՊԻՆՆԵՐ     (2023 թվականի սեպտեմբերի 29) — Այսօր Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) հաստատել է կապիտալի կառավարման ոլորտի բարեփոխումները, որոնք հաջորդ տասնամյակում հասանելի կդարձնեն 100 միլիարդ դոլարի չափով ֆինանսավորման նոր կարողությունը՝ տարածաշրջանի համընկնող, միաժամանակյա ճգնաժամերը հասցեագրելու նպատակով: Առկա ֆինանսական միջոցների ընդլայնումը հետագայում լավագույնս կկիրառվի մասնավոր և ներքին կապիտալի համախմբման միջոցով, ինչի նպատակը կլիմայական ճգնաժամը հաղթահարելու համար պահանջվող միլիարդավոր դոլարներից տրիլիոնների հասնելն է: 

Բարեփոխումները ներդրվել են ԱԶԲ-ի Կապիտալի համարժեքության շրջանակի (CAF) թարմացման միջոցով: Դրանք բանկի նոր հանձնառությունների կարողությունն ընդլայնում են՝ այն հասցնելով տարեկան կտրվածքով ավելի քան 36 միլիարդ դոլարի, ինչը կազմում է մոտավորապես 10 միլիարդ դոլարի կամ մոտ 40 տոկոսի աճ: Այս ընդլայնումը ձեռք է բերվել ԱԶԲ-ի կապիտալիզացիայի խելամիտ մակարդակի օպտիմալացման միջոցով, միաժամանակ՝ պահպանելով ռիսկի դիմելու նրա ընդհանուր «ախորժակը»: Բարեփոխումները ստեղծում են նաև Վարկավորման հակացիկլիկ բուֆեր՝ աջակցելու ԱԶԲ-ի այն զարգացող անդամ երկրներին (ԶԱԵ-ներ), որոնք բախվում են չսպասված ճգնաժամերի:

Միջոցառումները, որոնք ԱԶԲ-ին հնարավորություն կտան հաջորդ տասնամյակում տրամադրել սեփական ֆինանսավորման՝ մինչև 360 միլիարդ դոլարի չափով գումար իր ԶԱԵ-ներին և մասնավոր հատվածի պատվիրատուներին, նախատեսվել են ԱԶԲ-ի կողմից իր AAA վարկավորման վարկանիշը և ԶԱԵ-ներին ցածր գնով ու երկար մարման ժամկետներով ֆինանսավորում տրամադրելու կարողությունն ապահովելու նպատակով: Բարեփոխումներն է՛լ ավելի են պաշտպանում ԱԶԲ-ի AAA վարկավորման վարկանիշը՝ վերականգնման պլան ներդնելու միջոցով, ինչը կանխում է կապիտալի էրոզիան ֆինանսական լարվածության ժամանակահատվածներում: ԱԶԲ-ի կապիտալի համարժեքության շրջանակը վերանայվում է 3 տարին մեկ անգամ:

«Այս կարևոր բարեփոխումները զգալիորեն կմեծացնեն Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում զարգացմանն ուղղված կարևորագույն ջանքերի լայն շրջանակին աջակցություն ցուցաբերելու՝ ԱԶԲ-ի կարողությունը․ ջանքեր, որոնք ներառում են նաև ավելի մեծ արտոնյալ պայմաններով միջոցներ մեր խոցելի անդամների համար», - նշել է ԱԶԲ-ի նախագահ Մասացուգու Ասակավան: «Այսօր մեր որոշումն իրենից ներկայացնում է բազմակողմ զարգացման բանկերին (ԶԲԲ)՝ մեր ռեսուրսներով ավելին և ավելի արագ անելու պահանջին ԱԶԲ-ի արձագանքի մի մասը: Այս ռեսուրսները տարածաշրջանին կօգնեն կառավարել բազմաթիվ կրկնորդվող բարդ ճգնաժամեր, հասցեագրել գենդերային անհավասարությունը և բավարարել հիմնական կարիքները՝ կլիմայի փոփոխության գոյութենաբանական մարտահրավերի համատեքստում: Այս հավելյալ վարկավորման զորությունը կընդլայնվի և հետագայում լավագույնս կօգտագործվի մասնավոր ու ներքին կապիտալի համախմբմանն ուղղված նորովի ջանքերով և առավելագույնի կհասցնի մեր աշխատանքների ազդեցությունը»: 

Մասնավոր կապիտալի համախմբումը վճռորոշ դեր կունենա զարգացման օրակարգում մասնավոր հատվածի ներգրավվածությունն ընդլայնելու միջոցով  միլիարդավոր դոլարները՝ տրիլիոնների հասցնելու հարցում: Ներքևից վերև գործողությունները կօգնեն բարելավել մակրոտնտեսական քաղաքականությունը, և մասնավոր հատվածի ներդրումների համար ինստիտուցիոնալ ու նպաստավոր միջավայրը՝ խթանելով ներքին և օտարերկրյա ներդրումների ավելացումը: Միջանկյալ շրջանի խորհրդատվական աջակցությունը կօգնի ստեղծել մշակվող նախագծերի փաթեթներ և պատրաստել բանկերի կողմից ֆինանսավորման համար ընդունելի ծրագրեր, որոնք կարող են գրավել մասնավոր հատվածի ներդրումները: Վերևից ներքև ֆինանսավորումը կձևավորվի զարգացման ծրագրերում մասնավոր կապիտալ ներմղելու նպատակով, ներառյալ՝ մասնավոր հատվածի համար ռիսկերի նվազեցումը: Ներքևից վերև հնարավորությունների, և միջին փուլի ու վերևից ներքև համախմբման միջոցով ԱԶԲ-ի հաշվեկշիռը լավագույնս կիրացվի՝ բազմապատկելով տարածաշրջանի զարգացման համար առկա ռեսուրսները:

Տնտեսությունները պետք է նաև համախմբեն ավելի շատ հարկային եկամուտներ, թվայնացման միջոցով արդիականացնեն հարկային մարմինները և համագործակցեն՝ արդար և հուսալիորեն գործող միջազգային հարկային համակարգ ապահովելու նպատակով: Ներքին ռեսուրսների համախմբումը կենսական նշանակություն ունի պարտքի կայունությունը հասցեագրելու և Կայուն զարգացման նպատակներին հասնելու ճանապարհին: ԱԶԲ-ը 2021 թվականին ստեղծել է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հարկային հաբ՝ ԱԶԲ-ի, նրա անդամների և զարգացման գործընկերների միջև ռազմավարական քաղաքականության երկխոսության, գիտելիքների փոխանակման ու զարգացման համակարգման համար բաց և ներառական հարթակ տրամադրելու նպատակով: 

Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի աղքատ և խոցելի խմբերը ենթարկվում են աճող և փոխկապակցված ճգնաժամերի ծանր ազդեցությանը, ինչը հարվածի տակ է դնում նրանց առողջությունը, կրթության արդյունքները և կենսապահովման միջոցները: Գնահատվել է, որ 155 միլիոն մարդ, կամ տարածաշրջանի բնակչության 3․9%-ը 2022 թվականին ապրել է ծայրահեղ աղքատության պայմաններում, իսկ շատերը, հատկապես՝ կանայք, առերեսվում են գնաճի ճգնաժամին, ինչի արդյունքում սննդամթերքը և առաջին անհրաժեշտության այլ ապրանքներ ու ծառայություններ դարձել են նրանց համար անմատչելի։ 

Թարմացված CAF-ը հանդիսանում է վարկավորման սեփական կարողության ավելացմանն ուղղված ԱԶԲ-ի մի շարք նախաձեռնություններից ամենավերջինը: Մայիս ամսին ԱԶԲ-ն ստեղծել է Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում Կլիմայի խնդիրների ֆինանսավորման նորարարական գործիք (IF-CAP), որը դոնորներին թույլ է տալիս երաշխավորել պետական երաշխիքներով առկա վարկային պորտֆելի մասեր ԱԶԲ-ի հաշվեկշռում՝ դրանով իսկ ազատելով կապիտալ կլիմայի հետ կապված նոր նախագծերի համար: Բացի այդ, ԱԶԲ-ն հնարավոր վտանգների վերաբերյալ փոխանակման սուվերեն պայմանագրեր է կնքել այլ ԲԶԲ-երի հետ՝ պորտֆելի ռիսկերի կենտրոնացումը նվազեցնելու նպատակով, և ղեկավարում է ԲԶԲ-ների մասնակցությունը Կրթության ֆինանսավորման միջազգային մեխանիզմում:

ԱԶԲ-ն հանձնառու է Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում հասնել բարգավաճման, ներառականության, դիմակայունության և կայունության` միաժամանակ հետևողական ջանքեր գործադրելով ծայրահեղ աղքատության վերացման ուղղությամբ: ԱԶԲ-ն հիմնադրվել է 1966 թվականին, այն ունի 68 անդամ երկրներ, որոնցից 49-ը՝ այդ տարածաշրջանից։

Media Contact