ՏՈԿԻՈ, ՃԱՊՈՆԻԱ (2019 թ. սեպտեմբերի 25). 2018 թվականի համեմատ այս տարի և հաջորդ տարի Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում (ՉԺՀ) աճը համեմատաբար կդանդաղի, ինչը պայմանավորված է արտահանման ցուցանիշի անկմամբ և ԱՄՆ-ի հետ առևտրային լարված հարաբերությունների հետևանքով ներդրողների վստահության նվազմամբ։ Այնուհանդերձ, համաձայն Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) կողմից պատրաստված նոր զեկույցի՝ հարկաբյուջետային և դրամավարկային հարմարվողական քաղաքականությունները կօգնեն դիմակայել այդ ճնշումներին:  

2019թ. Ասիական զարգացման հեռանկարների (ԱԶՀ) զեկույցի թարմացված տարբերակում կանխատեսվում  է 2019թ. ՉԺՀ համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 6.2%, իսկ 2020թ.՝ 6.0% աճ: ՉԺՀ ՀՆԱ-ն 2018թ. արձանագրել է 6.6% աճ: Նոր կանխատեսումները մի փոքր ցածր են 2019թ. և 2020թ. համար ԱԶԲ-ի`  6.3% և 6.1% ապրիլյան կանխատեսումներից:   

«ՉԺՀ տնտեսությունը կարձանագրի աճի կայունացում սույն տարվա մնացած հատվածի համար և մի փոքր անկում 2020թ. ընթացքում, ինչին կաջակցեն դրամավարկային քաղաքականության աստիճանական թուլացումը, կառավարության ծախսերի ավելացումը և բնակարանային շուկայի կայուն աճը», - ասաց ԱԶԲ-ի գլխավոր տնտեսագետ պրն. Յասույուկի Սավադան: «Ներքին սպառումը կլինի աճի հիմնական շարժիչ ուժը, որը հընթացս կշարունակվի ԱՄՆ-ի հետ առևտրային կոնֆլիկտի հնարավոր ուժգնացմամբ պայմանավորված՝ աճի տեմպերի նվազման հիմնական ռիսկի հետ մեկտեղ»:

Ակնկալվում է, որ այս և հաջորդ տարվա ընթացքում արդյունաբերության ոլորտի համեմատ ծառայությունների ոլորտը կաճի ավելի արագ տեմպերով: Արտադրությունը, հատկապես արտահանման շուկայի մասով, կունենա թույլ աճ առևտրային լարվածությունների արդյունքում, չնայած նրան, որ կառավարության շարունակական աջակցությունը կխթանի բարձր տեխնոլոգիական արտադրությունը և արդյունաբերության նորարարական ճյուղերը: 2019թ. առաջին կիսամյակին ծայառությունները գրանցել են 7.0% աճ, ինչը զիջում է անցած տարվա նույն ժամանակահատվածի 7.6% աճին:  

2019թ. և 2020թ. սպառումը կշարունակի մնալ աճի առանցքային, թեև առավել թույլ շարժիչ ուժը, որտեղ սպառողական ծախսերը հավանականորեն կշահեն դեռևս օգոստոս ամսին կառավարության կողմից հայտարարված լոգիստիկական ծառայությունների և մասնավոր սպառման աջակցմանն ուղղված քաղաքականություններից:  Միևնույն ժամանակ, զուտ արտահանումից ստացվող ներդրումը կնվազի այս տարվա մնացած ժամանակահատվածում, սակայն կմնա դրական 2020թ. ընթացքում: Ապրանքների արտահանումը դեպի ԱՄՆ կշարունակի կրճատվել՝ պայմանավորված սակագների կտրուկ աճով, մինչդեռ Եվրոպայում աճի դանդաղումը մթագնում է արտահանման հեռանկաները դեպի այդ տարածաշրջան: Ակնկալվում է, որ դեպի Հարավարևելյան Ասիա արտահանումը կշարունակի արձանագրել չափավոր աճ:

Զեկույցում կանխատեսվում է սպառողական գների բարձրացման տեմպի աճ՝ 2018թ. 2.1%-ից մինչև 2019թ. միջինը 2.6%, ապրիլի կանխատեսման 1.9%-ի համեմատ: Կանխատեսված աճը դիտվել է սույն տարվա առաջին 8 ամիսների ընթացքում արձանագրված սննդամթերքի գների աճի և թերևս խոզի մսի գնի հետագա աճից հետո:  2020թ. սպասվում է գնաճի նահանջ մինչև 2.2%, ինչն, այնուհանդերձ, ավելի բարձր է, քան ապրիլի կանխատեսման 1.8%-ը, և դա կապված է մրգերի և բանջարեղենի գների կարգավորման հետ:  

Կուտակվող պարտքի զսպումը ժամանակի ընթացքում կդառնա էլ ավելի մարտահրավերային՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ժամանակի ընթացքում տեղական ինքնակառավարման մարմինները կունենան բարձր ծախսեր կատարելու կարիք, սակայն թույլ եկամտային բազա: Հավանական է, որ տեղական ինքնակառավարման մարմինների հարկաբյուջետային եկամուտները հետագայում կնվազեն՝ ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) դրույքաչափերի վերջին նվազեցումների արդյունքում, ինչի պարագայում տեղական ինքնակառավարման մարմինները ստանում են ԱԱՀ եկամուտների կեսը: Այս խնդրին լուծում տալու նպատակով զեկույցում նշվում է, որ պետք է լինեն կենտրոնական և տեղական ինքնակառավարման մարմինների միջև հարկաբյուջետային հարաբերությունների արագացված բարեփոխումներ:

ԱԶԲ-ն հանձնառու է իրականություն դարձնել բարգավաճ, ներառական, դիմակայուն և կայուն Ասիա և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը, միաժամանակ չդադարեցնելով ծայրահեղ աղքատության վերացմանն ուղղված սեփական ջանքերը: 2018թ. այն ստանձնել է  21.6  միլիարդ դոլարի չափով վարկերի և դրամաշնորհների հանձնառությունները: Հիմնադրվելով 1966 թվականին՝ այն ունի 68 անդամ երկրներ, որոնցից 49-ը գտնվում են այդ տարածաշրջանում:

Media Contact