fbpx ԱԶԲ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ ՇԻԽԻՆ ՉԵՆՆ ԱՅՑԵԼԵՑ ՀԱՅԱՍՏԱՆ՝ ՎԵՐԱՀԱՍՏԱՏԵԼՈՎ ԵՐԿՐԻ ԱՃԻՆ ԱՋԱԿՑԵԼՈՒ ՀԱՆՁՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ | Asian Development Bank

ԱԶԲ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ ՇԻԽԻՆ ՉԵՆՆ ԱՅՑԵԼԵՑ ՀԱՅԱՍՏԱՆ՝ ՎԵՐԱՀԱՍՏԱՏԵԼՈՎ ԵՐԿՐԻ ԱՃԻՆ ԱՋԱԿՑԵԼՈՒ ՀԱՆՁՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ

News from Country Offices | 5 June 2019

ԵՐԵՎԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ (Հունիսի 6, 2019թ) — Հունիսի 3-5-ը կայացած այցելության  շրջանակներում Ասիական Զարգացման Բանկի (ԱԶԲ) փոխնախագահ պրն․ Շիխին Չենը վերահաստատեց տնտեսության դիվերսիֆիկացման և ներառական աճի ապահովմանն ուղղված Հայաստանի ջանքերին աջակցելու երկարաժամկետ հանձնառությունը։

Պրն․ Չենը, ով որպես ԱԶԲ փոխնախագահ առաջին անգամ էր այցելում Հայաստան, հանդիպեց Նախագահ պրն․ Արմեն Սարգսյանի, Փոխվարչապետ պրն․ Մհեր Գրիգորյանի, Ֆինանսների նախարար և ԱԶԲ-ում կառավարիչ պրն․ Ատոմ Ջանջուղազյանի և Տարածքային կառավարման և ենթակառուցվածկների նախարար պրն․ Սուրեն Պապիկյանի հետ՝ Հայաստանի հետ ներկայիս և ապագա համագործակցությունը քննարկելու համար։

«ԱԶԲ-ի աջակցությունը կարտացոլի աճ գրանցող` միջին եկամուտներ ունեցող երկրի կարիքները»,- ասաց պրն Չենը: Նա նշեց որպես բարձր աճի հիմք՝ մարդկային կապիտալի և առողջապահության ու կրթության ոլորտների հզորացմանն ուղղված կառավարության ջանքերի կարևորության մասին: Պրն Չենը շեշտեց նաև ենթակառուցվածքներում առաջնահերթ ներդրումների և պետական-մասնավոր գործընկերության հնարավորությունների հարցում աջակցելու ԱԶԲ հանձնառության մասին: Պրն․ Չենը նշեց, որ նպատակաուղղվածությունը ենթակառուցվածքներին և սոցիալական ոլորտներին կօգնի կառուցել ժամանակակից տնտեսության համար կենսական նշանակություն ունեցող հաստատություններ և վերափոխել Հայաստանի հետ ԱԶԲ-ի հարաբերությունները, քանզի նման ուղղվածությունն արագացնում է ներառական և տևական տնտեսական զարգացումը:

«Ի լրումն պետական երաշխիքներով սեփական գործառնությունների՝ ԱԶԲ-ն ավելացրել է իր աջակցությունը ՀՀ-ում մասնավոր հատվածին՝ 2018թ-ին առանց պետական երաշխիքի տրամադրվող ներդրումների հանձնառությունը հասցնելով 321.9 մլն ԱՄՆ դոլարի»,- ասաց պարոն Չենը։ «Մենք նկատում ենք, որ կառավարությունը նախընտրում է ավելի շատ առանց պետական երաշխիքների գործառնություններ, և ձգտում ենք ավելի ուժեղացնել մասնավոր հատվածն այնպես, որ նպաստի ենթակառուցվածքի զարգացմանը, ֆինանսական հատվածի զարգացմանը և փոքր և միջին ձեռնարկություններին»։

ԱԶԲ-ն ներկայումս մշակում է Հայաստանի համար Երկրի գործընկերության հնգամյա  ռազմավարությունը (ԵԳՌ), որը կենտրոնանում է դիվերսիֆիկացված աճի ապահովման և ներառականության ընդլայնմանն ուղղված կառավարության ջանքերի օժանդակությանը։ Նախատեսվում է, որ ԵԳՌ-ն կկենտրոնանա ծրագրի ֆինանսավորմանն ուղղված նոր մոտեցումների, առողջապահական և կրթության ոլորտներում բարեփոխումների և մասնավոր հատվածին օժանդակության վրա։ Առաջադրվող 2019-2023թթ․-ի ԵԳՌ-ն կշարունակի օժանդակել ենթակառուցվածքային հիմնական առաջնահերթություններին, այդ թվում նաև տրանսպորտին, քաղաքային ենթակառուցվածքին և էներգետիկային՝ պետական երաշխիքով և առանց պետական երաշխիքի ֆինանսավորման, պետական-մասնավոր փոխգործակցության և նորարարական այլ լուծումների միջոցով ։

Այցի ընթացքում պրն․ Չենն այցելեց իրականացվող ճանապարհային ծրագրերի վայրեր, որոնք միտված են  ուժեղացնել քաղաքային տրանսպորտը և կապը Հայաստանի շրջաններում, ինչպես նաև՝ մեկ միջնակարգ դպրոց Վանաձորում, որը 46 դպրոցներից առաջինն է, որ օգտվել է ԱԶԲ ֆինանսավորմամբ իրականացվող «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրից։ Նա նաև այցելեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ (ՀԷՑ), որն ԱԶԲ-ից առանց պետական երաշխիքի ստացված ֆինանսավորմամբ արդիականացնում է իր բաշխիչ ցանցը՝ էներգետիկ անկախության և էներգաարդյունավետության կառավարության նպատակներին օժանդակելու նպատակով։

ԱԶԲ-ն ՀՀ կառավարության հետ աշխատել է 2005թ․-ից ի վեր և հանձնառել  ԱՄՆ 1․46 մլրդ դոլար ընդհանուր արժեքով 31 վարկ, այդ թվում նաև մասնավոր հատվածի 11 վարկերը։ ԱԶԲ-ն հանձնառել է նաև տեխնիկական օժանդակության դրամաշնորհներ՝ ԱՄՆ 14.9 մլն ընդհանուր արժեքով։ 2019թ-ի մայիսի 31-ի դրությամբ ԱԶԲ-ի ակտիվ պորտֆեյլը կազմված է ԱՄՆ 868․9 մլն դոլար ընդհանուր արժեքով պետական և մասնավոր 13 վարկից։

ԱԶԲ-ն վճռական է հասնել բարգավաճ, ներառական, դիմակայուն և կայուն Ասիա և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջան ունենալուն՝ շարունակելով ջանքեր գործադրել ծայրահեղ աղքատությունը վերացնելու ուղղությամբ։ 2018թ․-ին այն ԱՄՆ 21․6 մլրդ դոլարի նոր վարկերի և դրամաշնորհների հանձնառություն ստանձնեց։ Հիմնադրված լինելով 1966թ․-ին՝ այն ունի 68 անդամ երկրներ՝ 49-ը տարածաշրջանից։