ՀՈՆԳ ԿՈՆԳ, ՉԻՆԱՍՏԱՆ (28-ը փետրվարի, 2017 թ.) - Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի զարգացող երկրներում աճի միտումը պահպանելու դեպքում ենթակառուցվածքների կարիքների համար անհրաժեշտ գումարը կգերազանցի 22.6 տրիլիոն ԱՄՆ դոլարը կամ տարեկան 1.5 տրիլիոն ԱՄՆ դոլարը՝ համաձայն Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) նոր առանցքային հաշվետվության: Ըստ գնահատման՝ կլիմայի փոփոխության ազդեցությունների մեղմացմանն ու փոփոխվող միջավայրին ադապտացմանն ուղղված ծախսերը ներառելու դեպքում գումարը կկազմի շուրջ 26 տրիլիոն ԱՄՆ դոլար կամ տարեկան 1.7 տրիլիոն ԱՄՆ դոլար:

Ասիայի ենթակառուցվածքների զարգացման կարիքների բավարարման վերաբերյալ հաշվետվությունը կենտրոնանում է տարածաշրջանի էլեկտրաէներգիայի, տրանսպորտի, հեռահաղորդակցության, ջրամատակարարման ու ջրահեռացման/սանիտարական ենթակառուցվածքների վրա: Այն համակողմանիորեն ուսումնասիրում է ենթակառուցվածքների ոլորտում առկա բաժնետոմսերն ու ներդրումները, հետագա ներդրումների անհրաժեշտությունը և ֆինանսավորման մեխանիզմները Ասիայի զարգացող երկրների համար:

«Ասիայում և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ենթակառուցվածքների պահանջարկը զգալիորեն գերազանցում է առկա մատակարարումը: Ասիան կարիք ունի նոր և արդիականացված ենթակառուցվածքների, որոնք կսահմանեն որակի չափանիշները, կխթանեն տնտեսական աճին և կարձագանքեն կլիմայի փոփոխության գլոբալ մարտահրավերներին», - հայտարարել է ԱԶԲ-ի նախագահ Տակեհիկո Նակաոն:

Հաշվետվությունում նշված ենթակառուցվածքների զարգացումը 45 երկրներում կտրուկ աճել է վերջին տասնամյակների ընթացքում` խթանելով աճին, աղքատության կրճատմանը և բարելավելով մարդկանց կենսապայմանները: Սակայն ենթակառուցվածքների ոլորտում դեռևս զգալի բաց կա. շուրջ 400 մլն մարդ դեռևս էլեկտրաէներգիայի կարիք ունի, 300 միլիոնը զրկված են անվտանգ մաքուր ջուր օգտագործելու հնարավորությունից և շուրջ 1.5 միլիարդ մարդկանց համար հասանելի չեն հիմնական սանիտարական ծառայությունները: Բազմաթիվ տնտեսություններ տարածաշրջանում չունեն համապատասխան նավահանգիստներ, երկաթուղիներ և ճանապարհներ, որոնց միջոցով դրանք արդյունավետորեն կկապվեն ավելի մեծ ներքին և համաշխարհային շուկաների հետ:

«ԱԶԲ-ն խոստանում է աշխատել անդամ երկրների հետ և ներդնել մեր 50 տարվա աշխատանքային փորձն ու փորձագիտական գիտելիքները՝ տարածաշրջանում ենթակառուցվածքային կարիքները բավարարելու համար: Քանի որ մասնավոր հատվածը խիստ կարևոր է ենթակառուցվածքային բացերը լրացնելու համար, ԱԶԲ-ն կխթանի ներդրումների համար նպաստավոր քաղաքականության մշակմանը, ինչպես նաև կանոնակարգային ու ինստիտուցիոնալ բարեփոխումները՝ ստեղծելու բանկի համար ընդունելի տեխնիկատնտեսական հիմնավորմամբ ծրագրերի խողովակ հանրային-մասնավոր գործընկերության համար»,- ասել է պրն. Նակաոն:

Հաշվետվության առանցքային կետերը.

  • Ասիայի զարգացող երկրները ստիպված կլինեն ներդնել 26 տրիլիոն ԱՄՆ դոլար 2016-2030 թթ. ժամանակահատվածում, կամ տարեկան 1.7 տրիլիոն ԱՄՆ դոլար՝ տարածաշրջանում աճը խթանելու, աղքատությունը վերացնելու և կլիմայի փոփոխություններին արձագանքելու համար (կլիմայի փոփոխության ազդեցություններին համապատասխանեցված ծախսերի գնահատում): Առանց կլիմայի փոփոխության ազդեցության մեղմացման և ադապտացման ծախսերի անհրաժեշտ կլինի 22.6 տրիլիոն ԱՄՆ դոլար կամ տարեկան 1.5 տրիլիոն ԱՄՆ դոլար (ելակետային գնահատում):
  • Կլիմայի փոփոխություններին համապատասխանեցված անհրաժեշտ ներդրումները 2010-2030 թթ. ժամանակահատվածում կկազմեն 14.7 տրիլիոն ԱՄՆ դոլար՝ էլեկտրաէներգիայի համար և 8.4 տրիլիոն ԱՄՆ դոլար՝ տրանսպորտի համար: Նշված ժամանակահատվածում հեռահաղորդակցության ոլորտում ներդրումները կկազմեն 800 մլրդ ԱՄՆ դոլար:
  • Մինչև 2030 թ. Արևելյան Ասիային բաժին կընկնի կլիմայի փոփոխություններին համապատասխանեցված անհրաժեշտ ներդրումների 61%-ը: Այնուամենայնիվ, որպես ՀՆԱ տոկոս, Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանն առաջատար է մյուս ենթատարածաշրջանների հանդեպ՝ պահանջելով ՀՆԱ-ի 9.1%-ի չափով ներդրումներ: Սրան հաջորդում են Հարավային Ասիան՝ ՀՆԱ-ի 8.8%, Կենտրոնական Ասիան՝ 7.8%, Հարավ-արևելյան Ասիան՝ 5.7% և Արևելյան Ասիան՝ 5.2% մասնաբաժիններով:
  • Տարեկան 1.7 տրիլիոն ԱՄՆ դոլարը (կլիմայի փոփոխության ազդեցություններին համապատասխանեցված ծախսերի գնահատում) 2009 թ. ԱԶԲ-ի կողմից գնահատված գումարի՝ 750 մլրդ ԱՄՆ դոլարի կրկնակիից ավելին է: Կլիմային առնչվող ներդրումների ներառումը հիմնական նպաստող գործոնն է: Առավել կարևոր գործոն է տարածաշրջանի համար կանխատեսված շարունակական կտրուկ աճը, ինչը նոր ենթակառուցվածքների պահանջ է առաջացնում: Զարգացող Ասիայի բոլոր 45 ԱԶԲ անդամ երկրների ներգրավումը 2009 թ. հաշվետվության մեջ ներգրավված 32 երկրների համեմատությամբ, ինչպես նաև 2015 թ. գների կիրառումը 2008 թ. գների փոխարեն նույնպես բացատրում են աճը:
  • Ներկայումս տարածաշրջանում տարեկան ներդրումները ենթակառուցվածքների ոլորտում կազմում են 881 մլրդ ԱՄՆ դոլար (25 տնտեսությունների համար, որոնք, ըստ համապատասխան տվյալների, կազմում են տարածաշրջանի բնակչության 96%-ը): Ենթակառուցվածքների ոլորտում ներդրումների բացը, այն է՝ անհրաժեշտ ներդրումների և ներկայիս ներդրումների մակարդակների միջև տարբերությունը, կազմում է կանխատեսված ՀՆԱ-ի 2.4%-ը (կլիմայի փոփոխություններին համապատասխանեցված) 2016-2020 թթ.՝ 5 տարվա ժամանակահատվածի համար:
  • Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը (ՉԺՀ) կլիմայի փոփոխության սցենարում ունի 1.2% ՀՆԱ ճեղքվածք: Առանց ՉԺՀ-ի, մյուս 24 տնտեսությունների կանխատեսված ՀՆԱ-ի ճեղքվածքը շատ ավելի բարձր է՝ 5%: Պետական ֆինանսների կառավարման բարեփոխումները կարող են առաջացնել լրացուցիչ եկամուտներ, որոնք կլրացնեն ճեղքվածքի շուրջ 40%-ը (կամ ՀՆԱ 2%-ը) այս 24 տնտեսությունների համար: Մասնավոր հատվածի մնացած ճեղքվածքը (ՀՆԱ 3%-ը) փակելու համար այն ստիպված կլինի ավելացնել ներդրումները ներկայիս մոտ 63 մլն ԱՄՆ դոլարից մինչև տարեկան 250 մլն ԱՄՆ դոլար 2016–2020 թթ. ժամանակահատվածում:
  • Կանոնակարգային և ինստիտուցիոնալ բարեփոխումներ են անհրաժեշտ, որպեսզի ենթակառուցվածքներն ավելի գրավիչ դառնան մասնավոր ներդրողների համար, ինչպես նաև անհրաժեշտ է ստեղծել բանկի համար ընդունելի տեխնիկատնտեսական հիմնավորմամբ ծրագրերի խողովակ հանրային-մասնավոր գործընկերության համար (ՀՄԳ): Երկրները պետք է իրականացնեն ՀՄԳ վերաբերյալ բարեփոխումներ, ինչպիսիք են ՀՄԳ մասին օրենքների ընդունումը, ՀՄԳ գնումների և մրցութային գործընթացների օպտիմալացումը, ինչպես նաև ներկայացնել վեճերի լուծման մեխանիզմ և ստեղծել ՀՄԳ անկախ պետական մարմիններ: Կապիտալի շուկայի խորացումը կօգնի, որպեսզի տարածաշրջանի զգալի խնայողությունները վերածվեն արդյունավետ ենթակառուցվածքային ներդրումների:
  • Բազմակողմանի զարգացման բանկերը (ԲԶԲ-ներ) ֆինանսավորել են զարգացող Ասիայի ենթակառուցվածքներին ուղղված ներդրումների 2.5%-ը: Առանց ՉԺՀ-ի և Հնդկաստանի, ԲԶԲ-ների ներդրումները գերազանցում են 10%-ը: ԲԶԲ-ներն ընդլայնում են գործառնությունները՝ աճող համամասնությամբ ֆինանսավորելով մասնավոր հատվածի ենթակառուցվածքային ծրագրերը: Բացի ֆինանսավորումից, ԲԶԲ-ները նաև կարևոր դերակատարություն ունեն Ասիայում՝ կիսելով իրենց փորձն ու գիտելիքները լավ ծրագրեր նախորոշելու, նախագծելու և իրականացնելու համար: Նրանք ծրագրերում ներգրավում են առավել կատարելագործված և մաքուր տեխնոլոգիաներ, ինչպես նաև օպտիմալացված ընթացակարգեր: ԲԶԲ-ները նաև խթանում են ներդրումների համար բարենպաստ քաղաքականության մշակմանը, կանոնակարգային և ինստիտուցիոնալ բարեփոխումները:

ԱԶԲ-ն տեղակայված է Մանիլայում և նպատակ ունի նվազեցնել աղքատությունը Ասիայում և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ներառական տնտեսական աճի, էկոլոգիապես կայուն աճի և տարածաշրջանային ինտեգրման միջոցով: ԱԶԲ-ն հիմնադրվելով 1966 թ.՝ նշում է զարգացման գործընկերության 50-ամյակը տարածաշրջանում: Այն պատկանում է 67 անդամ երկրների, որոնցից 48-ը գտնվում են տարածաշրջանում:

Media Contact