ՄԱՆԻԼԱ, ՖԻԼԻՊԻՆՆԵՐ (Մարտի 6, 2020թ) — Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) նոր վերլուծության համաձայն նոր կորոնավիրուսի (COVID-19) բռնկումը բազմաթիվ ձևերով զգալի ազդեցություն կունենա Ասիայի տնտեսությունների զարգացման վրա, այդ թվում նաև ներքին պահանջարկի կտրուկ կրճատման, զբոսաշրջային և բիզնես ճամփորդությունների թվի կրճատման, առևտրի և արտադրական կապերի, մատակարարման խաթարումների և առողջության վրա ունեցած ազդեցության իմաստով։
Տնտեսական կորուստների ծավալը կախված կլինի այն բանից, թե ինչ զարգացում կունենա բռնկումը, որը խիստ անորոշ է։ Վերլուծության շրջանակներում ուսումնասիրված սցենարների համաձայն համաշխարհային ազդեցությունը կկազմի ԱՄՆ 77 մլրդ դոլարից ԱՄՆ 347 մլրդ դոլար, կամ համաշխարհային ՀՆԱ-ի 0.1% - 0.4%։
Չափավոր սցենարի դեպքում, երբ կանխարգելիչ վարքագիծը և սահմանափակումները, ինչպիսիք են ճանապարհորդությունների արգելքը, սկսում են թեթևանալ բռնկումից 3 ամիս անց, երբ բռնկումը դարձավ ինտենսիվ և սահմանափակումները կիրառվեցին հունվարի վերջին, համաշխարհային կորուստները կարող են հասնել ԱՄՆ 156 միլիարդ դոլարի, կամ համաշխարհային ՀՆԱ-ի 0,2%-ի։ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության (ՉԺՀ) դեպքում այդ կորուստները կկազմեն ԱՄՆ 103 մլրդ դոլար, կամ ՀՆԱ-ի 0.8%։ Զարգացող Ասիայի մնացած մասի դեպքում կորուստը կկազմի ԱՄՆ 22 մլրդ դոլար կամ ՀՆԱ-ի 0.2%-ը։
«COVID-19-ի մասին անորոշությունները շատ են, այդ թվում նաև վերջինիս տնտեսական ազդեցության իմաստով»,- ասաց ԱԶԲ գլխավոր տնտեսագետ Յասույուկի Սավադան։ «Դրա համար պահանջվում է բազմաթիվ սցենարներ կիրառել՝ պոտենցիալ կորուստների մասին ավելի հստակ պատկերը ստանալու համար։ Հուսով ենք, որ այս վերլուծությունը կարող է օգնել կառավարություններին, որպեսզի վերջիններս հստակ և վճռական պատասխաններ պատրաստեն՝ մարդկանց և տնտեսության վրա այս բռնկման ազդեցությունները մեղմելու նպատակով»։
Տարբեր սցենարների շրջանակներում COVID-19-ի գնահատված համաշխարհային և տարածաշրջանային ազդեցությունը
Լավագույն սցենարի դեպքում |
Չափավոր սցենարի դեպքում |
Վատ սցենարի դեպքում |
||||
Որպես ՀՆԱ-ի % ՀՆԱ |
Կորուստները՝ $ մլրդ-ով |
Որպես ՀՆԱ-ի % |
Կորուստները՝ $ մլրդ-ով |
Որպես ՀՆԱ-ի % |
Կորուստները՝ $ մլրդ-ով |
|
Աշխարհ |
–0.1 |
$77 |
–0. 2 |
$156 |
–0.4 |
$347 |
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն |
–0.3 |
$44 |
–0.8 |
$103 |
–1.7 |
$237 |
Զարգացող Ասիա՝ առանց ՉԺՀ-ի |
–0.2 |
$16 |
–0.2 |
$22 |
–0.5 |
$42 |
Աշխարհի մնացած մասը |
0.0 |
$17 |
0.0 |
$31 |
0.0 |
$68 |
Աղբյուր՝ ԱԶԲ աշխատակիցների գնահատականներ |
«COVID-19-ի բռնկման տնտեսական ազդեցությունը զարգացող Ասիայում» խորագրով վերլուծությունը ներկայացնում է դիտարկվող սցենարների հետ կապված բոլոր մանրամասները։ Այն նաև ներկայացնում է Ասիայի զարգացող առանձին տնտեսությունների և այդ տնտեսությունների ճյուղերի վրա գնահատված ազդեցությունը, այդ թվում նաև տվյալ տնտեսության համար հիպոթետիկ «վատագույն սցենարի» շրջանակներում՝ զգալի բռնկման դեպքում։ Սրանք պետք է մեկնաբանվեն որպես ենթադրություններ, որ բռնկումը տեղի կունենա, սակայն դրանց նպատակն է ուղղորդել կառավարություններին՝ արձագանքման համապատասխան ճանապարհներ դիտարկելու դեպքում։
Բոլոր սցենարները և գնահատականները հասանելի են ԱԶԲ-ի կայք-էջում և իրավիճակի զարգացման դեպքում կթարմացվեն։
Մինչ օրս COVID-19-ին ԱԶԲ-ի արձագանքը ներառում է ԱՄՆ 2 մլն դոլար, որը հայտարարվել է փետրվարի 7-ին՝ ՉԺՀ և Մեծ Մեքոնգ Ենթաշրջանում վիրուսի բացահայտումը, կանխարգելումը և արձագանքումը խթանելու համար։ Մեկ այլ ԱՄՆ 2 մլն դոլարի հայտարարություն արվեց փետրվարի 26-ին՝ անդամակից զարգացող բոլոր երկրներում արձագանքելուն օժանդակելու համար և ՉՅ 130 մլն (ԱՄՆ 18.6 մլն դոլար) Վուհանին՝ մասնավոր հատվածին տրամադրվող վարկի տեսքով, որը ստորագրվեց փետրվարի 25-ին՝ ՉԺՀ-ում հիմնված դեղագործական դիստրիբյուտոր հանդիսացող «Jointown Pharmaceutical Group Co. Ltd.»-ին՝ կենսական նշանակության դեղերի և անձնական պաշտպանիչ սարքավորումների շարունակական մատակարարմանն օժանդակելու նպատակով։
ԱԶԲ-ն պատրաստ է շարունակել իր զարգացող անդամակից երկրներին տրամադրվող օժանդակությունը՝ COVID-19-ի բացասական ազդեցությանն արձագանքելուն ուղղված ջանքերի շրջանակներում։ ԱԶԲ-ն համապատասխան միջոցներ կնախաձեռնի` բացահայտված կարիքներին արձագանքելու համար, այդ թվում նաև առկա և նոր ֆինանսական օժանդակության, արտակարգ իրավիճակում օգնության վարկերի, քաղաքականության վրա հիմնված վարկավորման, մասնավոր հատվածի ներդրումների և գիտելիքների ու տեխնիկական օժանդակության միջոցով:
ԱԶԲ-ն պարտավորվում է հասնել բարգավաճ, ներառական, ճկուն և կայուն Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի՝ միաժամանակ պահպանելով ծայրահեղ աղքատության վերացմանն ուղղված իր ջանքերը: Հիմնադրվելով 1966 թվականին, այն ունի 68 անդամներ՝ 49-ը տարածաշրջանից: