2020Թ-ԻՆ ԶԱՐԳԱՑՈՂ ԱՍԻԱՅԻ ԱՃԸ ԿԿԱԶՄԻ 0.1% - ԱԶԲ

News Release | 18 June 2020

ՄԱՆԻԼԱ, ՖԻԼԻՊԻՆՆԵՐ (Հունիսի 18, 2020թ) — Ասիական Զարգացման Բանկի (ԱԶԲ) մի շարք նոր կանխատեսումների համաձայն զարգացող Ասիայում դժվար թե աճ գրանցվի 2020թ-ին, քանի որ թագավարակի (COVID-19) համավարակի դեմ պայքարին ուղղված զսպող միջոցառումները դանդաղեցնում են տնտեսական ակտիվությունը և թուլացնում արտաքին պահանջարկը։

Ապրիլին հրապարակված «2020թ-ի ասիական զարգացման կանխատեսման»՝ տարեկան տնտեսական հրապարակման կանոնավոր հավելվածի շրջանակներում տարածաշրջանի համար 2020թ-ին ԱԶԲ-ն կանխատեսում է աճ՝ 0.1%-ի չափով (Աղյուսակ 1)։ Այն ապրիլի 2.2% կանխատեսված ցուցանիշից ցածր է և ամենադանդաղը կլինի 1961թ-ից ի վեր։ Ակնկալվում է, որ 2021թ-ին աճը կավելանա՝ կազմելով 6.2%, ինչպես կանխատեսվում էր ապրիլին։ ՀՆԱ-ի մակարդակը 2021թ-ին կմնա պլանավորվածից ցածր և մինչճգնաժամային միտումներից ցածր։

Բացառելով Հոնկոնգի (Չինաստան), Կորեայի Հանրապետության, Սինգապուրի և Թայբեյի (Չինաստան) արդյունաբերական նոր տնտեսությունները՝ կանխատեսվում է, որ այս տարի զարգացող Ասիայի աճը կկազմի 0,4%, իսկ 2021 թվականին ՝ 6,6%:

«Ասիայում և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում գտնվող տնտեսությունները կշարունակեն COVID-19 համավարակի «հարվածը» զգալ այս տարի, նույնիսկ այն ժամանակ, երբ արգելափակումները դանդաղորեն թեթևանան և որոշակի տնտեսական գործոունեությունները վերսկսեն «նոր նորմալ սցենարով», - ասում է ԱԶԲ-ի գլխավոր տնտեսագետ Յասույուկի Սավադան: «Չնայած 2021թ-ին տարածաշրջանում ավելի մեծ աճի հեռանկար ենք տեսնում, դա հիմնականում պայմանավորված է այս տարվա համար «թույլ թվերով», և դա V-ի տեսքով վերականգնում չի լինի: Կառավարությունները պետք է ձեռնարկեն քաղաքականության միջոցառումներ՝ COVID-19-ի բացասական ազդեցությունը նվազեցնելու համար և ապահովեն, որպեսզի բռնկումների հետագա ալիք չլինի»:

Կանխատեսումների ռիսկերը մնում են բացասական: COVID-19-ի համավարակի բազմաթիվ բռնկումներ կարող են լինել առաջիկա ժամանակահատվածում, և պետական պարտքը և ֆինանսական ճգնաժամը հնարավոր չէ բացառել: Առկա է նաև ԱՄՆ-ի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության (ՉԺՀ) միջև առևտրային լարվածության նոր սրման վտանգ:

Կանխատեսումների համաձայն Արևելյան Ասիայի աճը 2020թ-ին կկզամի 1.3%․ սա միակ ենթատարածաշրջանն է, որտեղ այս տարի աճ կգրանցվի, մինչդեռ 2021թ-ին աճը կվերականգնվի՝ կազմելով 6.8%։ Կանխատեսման համաձայն ՉԺՀ-ում աճն այս տարի կկազմի 1.8%, իսկ  2021թ-ին՝ 7.4%՝ համեմատած ապրիլ ամսվա գնահատված համապատասխանաբար 2.3% և 7.3%-ի։

Կանխատեսումների համաձայն COVID-19-ից տուժած Հարավային Ասիայում աճը կկրճատվի 3.0%-ով 2020թ-ին՝ համեմատած ապրիլին կանխատեսվող 4,1%-ի հետ։ 2021թ-ի համար աճի հեռանկարները վերանայվել են՝ 6.0%-ից 4.9%-ի։ Կանխատեսվում է, որ 2020 ֆիսկալ տարում Հնդկաստանի տնտեսությունը կկրճատվի 4.0%-ով, որը կավարտվի 2021թ-ի մարտի 31-ին՝ նախքան 2021ՖՏ-ում 5.0%-ով աճելը։  

Նախատեսվում է, որ Հարավարևելյան Ասիայի տնտեսական ակտիվությունը կնվազի 2,7%-ով, նախքան 2021թ-ին աճելը 5.2%-ով: Ակնկալվում է, որ հիմնական տնտեսություններում աճը կդանդաղի, քանի որ զսպման միջոցները ազդում են ներքին սպառման և ներդրումների վրա, այդ թվում նար Ինդոնեզիայում (-1.0%), Ֆիլիպիններում (- 3,8%) և Թաիլանդում (-6.5%): Կանխատեսվում է, որ 2020 թվականին Վիետնամում աճը կկազմի 4.1%։ Չնայած դա 0.7 տոկոսային կետով ցածր է ԱԶԲ-ի ապրիլ ամսվա գնահատականներից, այն ամենարագ աճն է, որն ակնկալվում է Հարավարևելյան Ասիայում:

Ակնկալվում է, որ Կենտրոնական Ասիայի տնտեսական ակտիվությունը կնվազի 0.5%-ով՝ համեմատած ապրիլին կանխատեսված 2․8%-ի հետ՝ պայմանավորված առևտրի խաթարումով և նավթի ցածր գներով: Կանխատեսվում է, որ 2021թ-ին աճը կվերականգնվի մինչև 4․2%-ի:

Առևտրային սահմանափակ հոսքերը և զբոսաշրջիկների նվազող թվերը թուլացրել են խաղաղօվկիանոսյան ենթատարածաշրջանի տնտեսական հեռանկարները: Նախատեսվում է, որ ենթատարածաշրջանային տնտեսությունը մինչև 2020թ-ը կկրճատվի 4.3%-ով՝ նախքան 2021թ-ին 1.6% աճի հասնելը:

Կանխատեսումների համաձայն զարգացող Ասիայում գնաճը կկազմի 2.9% 2020թ-ին, որը ապրիլինի կանխատեսված 3.2%-ից ցածր է, որն արտացոլում է պահանջարկի անկումը և նավթի գների նվազումը։ 2021թ-ին ակնկալվում է, որ գնաճը կնվազի՝ հասնելով 2.4%-ի։

ԱԶԲ-ն պարտավորվում է հասնել բարգավաճ, ներառական, դիմակայուն և կայուն Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի՝ միևնույն ժամանակ պահպանելով ծայրահեղ աղքատությունը վերացնելուն ուղղված իր ջանքերը։ Հիմնադրվելով 1966թ-ին՝ այն ունի 68 անդամակից երկիր, որից 49-ը՝ տարածաշրջանից։