ԱԶԲ-ը ֆինանսավորում է 120 միլիոն դոլար արժողությամբ ծրագիր՝ Երևան քաղաքում շարժունակությունը բարելավելու համար, ինչը ներառում է քաղաքի արևմտյան շրջանցիկ ճանապարհի շինարարությունը, ավտոբուսային ցանցի նախագծումը, նոր ավտոբուսային պարկը և տրանսպորտային կառավարման կարողությունների զարգացումը։ 

Նոր ճանապարհային ենթակառուցվածքը քաղաքը կթեթևացնի ճանապարհային խցանումներից՝ մարդկանց և ապրանքների տարածաշրջանային փոխադրումների ուղղությունը փոխելով և դուրս բերելով քաղաքի կենտրոնից՝ ի շահ մայրաքաղաքի տնտեսության և հարմարավետության։  

Transcript

Երևան, Հայաստան

Այս մայրուղիներն արագացնում են երթևեկությունը Հայաստանի մայրաքաղաքում։

Նոր շրջանցիկ ճանապարհը հնարավորություն կտա չերթևեկել քաղաքի կենտրոնական փողոցներով՝

արագացնելով շուտ փչացող բեռների տեղափոխումը։

Ասիական զարգացման բանկն օգնում է կառուցել այս և մի շարք այլ ճանապարհներ

Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի միջոցով։

Հրաչյա Սարգսյան

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ

«Մենք հնարավորություն ենք ունենում մեր երկու, երեք մարզեր միմյանց հետ կապել այն տրամաբանությամբ, որ կենտրոնով չանցնեն։ Ինչպես գիտենք, բոլոր ճանապարհները, որոնք որ կառուցվում են, հիմնականում մայրուղիները, դրանք բոլորը նպաստում են Հայաստանի Հանրապետության ՀՆԱ-ի աճին, հնարավորություն են տալիս գյուղացիներին, և ոչ միայն գյուղացիներին, ներկրողներին ավելի կարճ ժամանակահատվածում հասնել համապատասխան վայր»։

Ճանապարհները նվազեցնում են Երևանում երթևեկության տևողությունը,

իսկ շրջակա մարզերի գյուղացիներին և բիզնեսներին

կապում են քաղաքի շուկաների հետ։

ԱԶԲ-ի հետ համագործակցության արդյունքում կառուցվել է 11 կիլոմետր ճանապարհ,

և դեռևս ակնկալվում է ավելին։

Բոլոր ճանապարհները կառուցվել են հատկացված բյուջեի սահմաններում,

ժամանակին

 և համաշխարհային չափորոշիչներին համապատասխան։

Մարիա Պիա Անկորա

Քաղաքաշինության ավագ մասնագետ

Ասիական զարգացման բանկ

«Սերտ հաղորդակցության և ջանասեր աշխատանքի միջոցով մեզ հաջողվեց հաղթահարել այսպիսի բարդ ծրագրերին բնորոշ բազմաթիվ դժվարություններ։ Բոլորն իսկապես ջանում են՝ քաղաքի և քաղաքացիների համար տրանսպորտային ավելի լավ լուծումներ գտնել։ Եվ դա նկատելի է՝ նկատելի է արդյունքների որակի, շինարարական աշխատանքների տեմպի առումով, և կարծում եմ, սա հիանալի օրինակ է»։

Այս ճանապարհները ուղի են հարթում

առաջիկա տասնամյակների ավելի ուժեղ տնտեսության համար,

 որը կյանքի որակի բարելավման գրավականն է։

SHARE THIS PAGE