Ասիական զարգացման բանկը եւ Հայաստանը. Տեղեկատվական թերթիկ

Publication | August 2018

ԱԶԲ-ն աջակցում է Հայաստանին ինտեգրելու տնտեսությունը և վերահավասարակշռելու պետությունը դեպի ավելի կայուն, ներառական և էկոլոգիապես կայուն զարգացում:

Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) Հայաստանի կառավարության հետ համագործակցում է 2005 թվականից և մինչ այժմ հաստատել է $1.37 միլիարդ արժողությամբ 28 վարկային ծրագրեր և տեխնիկական աջակցության 27 դրամաշնորհներ՝ $15.7 միլիոն ընդհանուր արժողությամբ:

ԱԶԲ-ն աշխատում է Հայաստանի ներքին և միջսահմանային տրանսպորտային կապերի բարելավման, մարզերի քաղաքներում համալիր զարգացում ապահովելու և երկրի էներգետիկ անվտանգության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ: Հայաստանի աստիճանական զարգացման կարիքները բավարարելու նպատակով ԱԶԲ աջակցությունը նախատեսում է նաև օժանդակություն ֆինանսների, կրթության և առողջապահության ոլորտի բարեփոխումներին:

ԱԶԲ-ն շարունակելու է Հայաստանի ենթակառուցվածքների ֆինանսավորումը, միաժամանակ անցում է կատարելու նորարար մասնավոր հատվածի ներդրումների խթանմանը, միջազգային լավագույն փորձի ներդրմանը և գիտելիքահեն արդյունքների և ծառայությունների: Այս անցումը կփոխակերպի ԱԶԲ-ի հարաբերությունը Հայաստանի հետ՝ դարձնելով Հայաստանը միջին եկամուտ ունեցող երկրի կարգավիճակին ավելի համապատասխան երկիր:

Տարեկան կտրվածքով, այս ԱԶԲ Տեղեկատվական թերթիկը Հայաստանի մասով սոցիալական եւ տնտեսական ցուցանիշներ է տրամադրում, ինչպես նաեւ կարճ տեղեկություններ` երկրում ԱԶԲ-ի գործառնությունների եւ կոնտակտային տեղեկատվության վերաբերյալ:

Additional Details

Type
Series
Subjects
  • ADB administration and governance
  • ADB funds and products
Countries
  • Armenia