2020թ. Ռազմավարության միջնաժամկետ վերանայում. Դիմակայելով փոխակերպվող Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի մարտահրավերներին

Publication | April 2014

2020թ. Ռազմավարության միջնաժամկետ վերանայումը (ՄԺՎ) մեկ տարի տևողությամբ գործընթացի գագաթնակետն է: Գործընթացի մեկնարկը հայտարարվել էր Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կառավարիչների խորհրդի տարեկան ժողովին 2013թ. մայիսին:

 Citable URL

ԱԶԲ-ն ստանձնել է ՄԺՎ-ն՝ փոխակերպվող Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի մարտահրավերներին դիմակայելուն նախապատրաստվելու նպատակով: ԱԶԲ-ն պետք է բարելավի իր արդիականությունը, արձագանքելու արագությունն ու արդյունավետությունը: ՄԺՎ-ն վերլուծում է 2020թ. ռազմավարության իրականացումից քաղված դասերը և գնահատում զարգացման հետ կապված առկա և առաջացող մարտահրավերները զարգացող անդամ երկրներում (ԶԱԵ-ներ): Հիմնվելով այս վերլուծության և գնահատման վրա, ՄԺՎ-ն ներառում է 10 կետից բաղկացած ծրագիր ապագա ռազմավարական ուղղությունների վերաբերյալ:

Վերանայման եզրակացությունները

ՄԺՎ-ի՝ Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ձևավորվող զարգացման մարտահրավերների գնահատման մեջ նշվում է, որ տարածաշրջանը, ամենայն հավանականությամբ, մինչև 2020թթ. կեսերը կվերացնի բացարձակ աղքատությունը, որը սահմանվում է օրական $ 1,25-ից պակաս գումարով ապրող մարդկանց թվով: Սակայն աղքատության այս շեմը բավարար չէ, որպեսզի ԶԱԵ-ների աղքատ բնակչությունը կարողանա նույնիսկ գոյատևել: Ավելի քան 1,6 միլիարդ մարդ շարունակում է ապրել օրական $ 2-ից պակաս գումարով և շարունակում է մնալ չափազանց խոցելի հաճախակի տնտեսական և բնապահպանական ցնցումների և բնական աղետների հանդեպ: Նրանք նաև դիմակայում են աղքատության ոչ-եկամտային ասպեկտներին, այդ թվում` սննդի, մոր և մանկան առողջության և գենդերային հավասարության հետ կապված ասպեկտներին: Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում աճում է եկամուտների անհավասարությունը, ինչպես նաև տնտեսական ու սոցիալական հնարավորությունների հասանելիության առումով անհավասարությունը:

Ենթակառուցվածքների ոլորտում դեռ առկա է մեծ պակասուրդ: Կլիմայի փոփոխությունը սպառնում է աճի կայունությանը և պահանջում ադապտացման և մեղմման հրատապ գործողություններ: Շատ ԶԱԵ-ներ արդեն մոտենում են միջին եկամուտ ունեցող երկրի կարգավիճակին, ներառյալ այն երկրները, որոնք դառնում են միջինից բարձր եկամուտ ունեցող երկրներ: Նրանք ունեն ավելի լավ ինստիտուցիոնալ կարողություններ, բայց նույնպես կանգնած են զարգացման մարտահրավերների առջև, որոնց թվում են աղքատության վերացումը, տարեց բնակչության կարիքներին անդրադառնալը, երիտասարդներին արժանապատիվ աշխատանքով ապահովելն ու բնապահպանական վտանգների մեղմացումը:

Ապագա ռազմավարական ուղղությունների՝ տասը կետից բաղկացած ծրագիրը ներառում է հետևյալը.

  • Աղքատության նվազեցում և ներառական տնտեսական աճ,
  • Բնապահպանություն և կլիմայի փոփոխություն,
  • Տարածաշրջանային համագործակցություն և ինտեգրում,
  • Ենթակառուցվածքների զարգացում,
  • Միջին եկամուտ ունեցող երկրներ,
  • Մասնավոր հատվածի զարգացում և գործառնություններ,
  • Գիտելիքների վրա հիմնված լուծումներ,
  • Ֆինանսական ռեսուրսներ և համագործակցություն,
  • Ֆինանսավորման և որակի համապատասխանության ապահովում ԱԶԲ-ում և
  • Կազմակերպվելու անհրաժեշտություն՝ նոր մարտահրավերներին դիմակայելու նպատակով

2020թ. Ռազմավարության միջնաժամկետ վերանայման մասին

ՄԺՎ-ն ներառում էր Տնօրենների խորհրդի հետ քննարկումների մի քանի փուլ, ինչպես նաև տարածաշրջանային սեմինարներ՝ ԶԱԵ-ների պետական պաշտոնյաներից, մասնավոր հատվածի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից կարծիքներ հավաքելու նպատակով: ԱԶԲ-ի աշխատակազմը նույնպես հանդես եկավ իր առաջարկություններով: Արտաքին գործընկեր-գրախոսների հանձնաժողովը կիսվեց իր գաղափարներով:

Անկախ գնահատող վարչությունը ներկայացրեց գնահատման հատուկ հաշվետվություն, որը վերնագրված է «Ներառականություն, ճկունություն, փոփոխություն. ԱԶԲ-ի՝ 2020թ. Ռազմավարությունը միջնաժամկետ ժամանակահատվածում», ինչպես նաև մասնակցեց քննարկումներին Խորհրդի և այլոց հետ:

Additional Details

Type
Subjects
  • ADB administration and governance
SKU
  • ARM146597-2

Subscribe to our monthly digest of latest ADB publications.

Follow ADB Publications on social media.